Վրաստանում նշվում է «Թբիլիսոբա 2025»-ը

Վրաստանում այսօր և վաղը նշվում է «Թբիլիսոբա 2025»-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիի օրը։ Միջոցառման հիմնական վայրերը Ռիկղեի այգին և Օրբելիանիի հրապարակն են։

Ռիկղեի այգում և Օրբելիանիի հրապարակում այցելուների համար ավանդաբար ստեղծվել են թեմատիկ զարդարանքներ, ծավալային ինստալյացիաներ և լուսանկարչական գոտիներ. կանցկացվեն նաև մանկական համերգներ և գաստրոնոմիկ փառատոն։

Հատկանշական է, որ այսօր ժամը 20:00-ին կկայանա Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին, 2025 թվականի «Թբիլիսոբան» կեզրափակվի Եվրոպայի հրապարակում կայանալիք մեծ գալա համերգով։

Նշենք՝ որպես կանոն «Թբիլիսոբա»-ն անցկացվում է հոկտեմբերին, սակայն ինքնակառավարման ընտրությունների պատճառով (հոկտեմբերի 4) այս ամսաթիվը փոխվել է. Նախատեսված միջոցառումների համար բյուջեից կծախսվի 3 մլն 439 հազար 500 լարի։