Կալանավորվել են նախկին ՊՆ նախարարի մտերիմները

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորման որոշում է կայացրել առանց ակցիզային հարկի ծխախոտի գործով մի շարք մեղադրյալների։ Նրանց թվում են նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի աներորդին և անձնական անվտանգության անդամը։

Դառարանի վճիռը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին։

«Բացահայտվել են նախկին պաշտպանության նախարարի ընտանիքի անդամին պատկանող ընկերությունների կողմից առանձնապես մեծ քանակությամբ առանց ակցիզային հարկի ծխախոտների արտադրության/պահպանման փաստերը հետագա վաճառքի նպատակով», — սեպտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Հետաքննության շրջանակներում առգրավվել է 2 միլիոն 176 հազար 341 լարի արժողությամբ 323 հազար 851 տուփ ծխախոտ, նաև ծխախոտի արտադրությանն անհրաժեշտ սարքավորումներ և հումք։