«Զայրացած կանանց երթ» խորագրով հանրահավաք է հայտարարվել

Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ին Ֆիլհարմոնիայի մոտից «Զայրացած կանանց երթ» խորագրով հանրահավաք է հայտարարվել։

«Մենք սպասում ենք նրանց, ովքեր տեսնում են կանանց դերն այս պայքարում և ռեժիմի ամենակեղտոտ մեթոդները նրանց դեմ։

Մենք կհավաքվենք ժամը 20:00-ին Ֆիլհարմոնիայի մոտ», — Facebook-ում գրել է ակցիայի կազմակերպիչ Էլենե Քաիխոսրոշվիլին։

Հիշեցնենք. այսօր` սեպտեմբերի 30-ի ժամը 20:00-ին, Քութաիսիում ևս կկայանա հանրահավաք՝ հաջակցություն լրատվամիջոցների։