Իշխանական «Իմեդի» լրատվամիջոցի պատվերով «Գորբի» հասարակական կարծիքի և բիզնեսի հետազոտությունների միջազգային կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, այն հարցին, թե նշված կուսակցություններից և կոալիցիաներից որի օգտին կքվեարկեիք, եթե այս շաբաթ Վրաստանում անցկացվեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ըստ հետազոտության` «Վրացական երազանք»-ը կստանար ձայների 66.4%-ը։
«Իմեդի»-ի պատվերով անցկացված հարցման համաձայն, կուսակցությունների վարկանիշները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Վրացական երազանք» — 66.4%
- «Լելո — Ուժեղ Վրաստան» — 10.3%
- «Գիրչի» — 9.3%
- «Գախարիան Վրաստանի համար» — 8.7%
- Մյուս կուսակցությունները- 3.1%
«Գորբի»-ն անցկացրել է դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով համազգային հասարակական կարծիքի հարցում սեպտեմբերի 6-ից 25-ն ընկած ժամանակահատվածում` Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Խաշուրիում և Թելավիում։
Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հարցմանը մասնակցել է երկու հազար մարդ, և ամբողջ երկրում սխալի հավանականությունը կազմում է +/- 3 տոկոս։