Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է մի կին, որի նախկին ամուսնինը նախ ծեծել է, ապա փորձել է այրել նրան։
Թաթիա Լոմինաձեն տեղափոխվել էր Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, նա այրվածքներ ուներ մարմնի գրեթե կեսի՝ 40-45%-ի չափով, և նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Կասպիում սեպտեմբերի 25-ին։ Նախկին ամուսինը դանակով հարվածել է ծնողների տանը բնակվող Թաթիա Լոմինաձեին կրծքավանդակի և պարանոցի շրջանում, որից հետո բենզին է լցրել նրա վրա և այրել։
Իրավապահ մարմինները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին և մեղադրանք առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 11, 19-109 հոդվածների «թ», «կ» և «մ» ենթակետերով (կանխամտածված սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում, որը կատարվել է ընտանիքի անդամի նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ կանանց և տղամարդկանց միջև անհավասարության անհանդուրժողականության պատճառով), որը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում։
Մեղադրյալ Զուրաբ Բուրդուլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը։