Օմբուդսմենը հանդիպել է ընդդիմության ազատազրկված առաջնորդներին

Հանրային պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին Լևան Իոսելիանին այցելել է բանտում գտնվող մի քանի ընդդիմադիր առաջնորդների և պաշտպանության նախկին նախարարին։

«Հոկտեմբերի 3-ին հանրային պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Ռուսթավիում գտնվող N12 քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել հաստատության ենթակառուցվածքին և հանդիպել վարչակազմի ներկայացուցիչների հետ։

𝐍𝟏𝟐 հաստատությունում Հանրային պաշտպանը տեսակցել է Լևան Խաբեիշվիլիին, Գիորգի Վաշաձեին, Ջուանշեր Բուրճուլաձեին, Գիորգի Խաինդրավային, Վասիլ Մխեիձեին և Վլադիմիր Ղուդուշաուրիին, օմբուդսմենը ծանոթացել է նրանց կենսապայմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։