Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընդդիմադիր կուսակցության՝ «Գախարիան Վրաստանի համար»-ի ցուցակի առաջին չորս թեկնածուները` Սոփիկո Նիկացաձեն, Արթուր Տոնականյանը, Նիկոլայ Սուխարուկովը և Վլադիսլավ Անանիկիանը լքել են կուսակցությունն ընտրությունների օրը:
Այս տեղեկությունը Սոփիկո Նիկացաձեն հայտնել է սոցիալական ցանցում։
«Միանում ենք «Լելո»-ի այն անդամներին, որոնք համարձակվել են լքել իրենց կուսակցությունը, քանի որ դրա առաջնորդներն աջակցում են բռնությանը։
Մենք լքում ենք Գախարիայի կուսակցությունը, որի առաջնորդները, չնայած այլ կերպ խոսելուն, ներգրավված են բռնի ծրագրերի մեջ և այլ հեռանկար չեն տեսնում», — գրել է Նիկացաձեն, որը մինչ այդ աշխատում էր Նինոծմինդայի «Նոր» ռադիոկայանում:
Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ «Լելո» կուսակցության սակրեբուլոյի թեկնածուները հանել էին իրենց թեկնածությունը Քվեմո Քարթլիի տարածքում:
Ընտրություններ առանց մրցակցության. ընդդիմադիրները հրաժարվում են թեկնածություններից