Մցխեթոբան՝ լուսանկարներով

Ամեն տարի այս օրը Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթայում տոն է: Աշնանային երանգներ, մրգեր ու ծաղիկներ, ազգային երգուպար. հենց այսպես են նշում քաղաքի տոնը:

Հոկտեմբերի 14-ին վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է «տասներկու սուրբ առաքյալների ժողովը»՝ Սվետիսցխովլոբան: Այդ օրը նշվում է նաև Մցխեթա քաղաքի տոնը՝ Մցխեթոբան:

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է լուսանկարներ Մցխեթա քաղաքից և Սվետիսցխովելի տաճարից: