Գելաձեն և Բեն-Գվիրը համագործակցության հուշագիր են ստորագրել

Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն և Իսրայելի Պետության ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Նշված հուշագիրը կնպաստի Վրաստանի ներքին գործերի և Իսրայելի Պետության ազգային անվտանգության նախարարությունների միջև առկա ոստիկանական համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ աշխատանքային փորձի փոխանակման և երկու երկրների միգրացիոն վարչությունների ու ոստիկանական ակադեմիաների միջև համագործակցության հետագա խորացմանը», — ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 25-ին Իսրայելի ազգային անվտանգության նախարարն այցելել էր Վրաստան։

Իսրայելի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեն-Գվիրը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան օգոստոսի 24-ին և նույն օրը հանդիպել Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել էին նաև արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։