Երեկ` սեպտեմբերի 26-ին, Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել։ Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ եվրոպամետ ակցիայի 333-րդ օրն էր։
Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի քաղաքականության դեմ՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում։
Երթի կազմակերպչական խմբի անդամներից մեկը՝ «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդ Թամար Չերգոլեիշվիլին, հանրահավաքից առաջ հայտարարել է, որ ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները հոկտեմբերի 26-ի հանրահավաքը համարում են բողոքի նոր շունչ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։
Հիշեցնենք. անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին։ Դեռևս միայն «Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունն է դադարեցրել բոյկոտը և պատրաստվում է մտնել խորհրդարան։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը շարունակում է մնալ խորհրդարանից դուրս՝ ընտրությունները համարելով կեղծված, իսկ արդյունքները՝ վիճարկվող։
Վրաստանի միջազգային գործընկերները նույնպես կասկածելի են գնահատել ընտրությունների արդյունքների հավաստիությունը։