Թբիլիսիում դպրոցականներն ու ուսուցիչները փակել են ճանապարհը

Երեկ` հոկտեմբերի 28-ին, Թբիլիսիի Նաձալադևիի թաղամասի Ցոտնե Դադիանիի փողոցում, որտեղ նախկինում գտնվում էր 10-րդ հանրային դպրոցի շենքը, դպրոցականներն ու ուսուցիչները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջել են դպրոցի շինարարության ավարտը։

Հատկանշական է, որ նոր օրենսդրությամբ ճանապարհը փակելը պատժվում է խստացված պատժամիջոցներով։

10-րդ դպրոցի շենքը քանդվել է մի քանի տարի առաջ՝ նորը կառուցելու խոստումով։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս ընթացքում երեխաները ստիպված են եղել տեղափոխվել այլ դպրոցներ, ոմանք՝ երկրորդ հերթափոխով սովորելու, ինչը, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, վատթարացնում է կրթության որակը։

«Շինարարությունը շարունակվում է երկու տարի, և մեկ էլ տեղեկացանք, որ շինարարության թույլտվությունը դեռևս չի տրամադրվել», — ասել են ցուցարարները։