Վտանգավոր հնարք կատարած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ոստիկանությունը պարզել է այն անձի ինքնությունը, ով երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Թբիլիսիի Ցոտնե Դադիանիի փողոցում բողոքի ցույցի ժամանակ մեքենայով վտանգավոր հնարք է կատարել՝ սպառնալիք ներկայացնելով ցուցարարների և ոստիկանության համար: Նա տեղափոխվել է հոգեբուժարան:

Ներքին գործերի նախարարությունը գործի քննություն է սկսել Վարչական իրավախախտումների օրենսգրքի միայն երկու հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում (125-րդ հոդված) և տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ոստիկանության պահանջի չկատարում (123-րդ հոդված):

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, 10-րդ դպրոցի աշակերտներն ու ծնողները կրկին փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են դպրոցի շինարարության ավարտը, իսկ մինչ այդ՝ ուսման համար հարմար վայրի հատկացում:

Ճանապարհը փակելուց հետո Դադիանիի փողոցում հայտնվել է մուգ գույնի մեքենա և սկսել է վտանգավոր հնարքներ կատարել ցուցարարների մոտ: Նրա մեքենան նաև բախվել է մեկ այլ կայանված մեքենայի: