Transparency International Georgia-ն (TI) հայտարարություն է տարածել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի փաստերի բացահայտման վերաբերյալ։
Ըստ ՀԿ-ի՝ երբ Transparency International Georgia-ն և հետաքննող լրատվամիջոցները բարձրաձայնել են էլիտար կոռուպցիայի խնդրի մասին, «Վրացական երազանք»-ը դա անվանել է սուտ և ասել, որ երկրում կոռուպցիան պարտության է մատնվել, իսկ այժմ իրենք հաստատում են, որ երկար տարիներ երկիրը կառավարվել է կլեպտոկրատական սկզբունքներով, և կառավարության ամենաբարձր պաշտոնյաները ներգրավված են եղել խոշոր կոռուպցիոն սխեմաներում՝ նրանք միլիոնավոր բյուջետային միջոցներ են յուրացրել վրացական բանակից, ուսանողներից և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուց։
«Միայն վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է էլիտար կոռուպցիայի 250 դեպք, որոնց մեջ ներգրավված են 221 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 38 նախարար կամ փոխնախարար, 40 պատգամավոր, 17 դատավոր և 67 մունիցիպալ պաշտոնյա։ Այս կոռուպցիոն դեպքերը ներառում են այնպիսի սխեմաներ, ինչպիսիք են՝
1. Պետական գնումների միջոցով բյուջետային միջոցների յուրացում,
2. Կոռուպցիոն սխեմաներ՝ սուբսիդիաների, գյուղատնտեսական ծրագրերի և բիզնեսի խթանման ծրագրերի միջոցով հարստացում,
3. Ազդեցիկ անձանց լիցենզիաներ ու թույլտվություններ և այլն»,- ասված է TI-ի հայտարարության մեջ։