Մզիա Ամաղլոբելին Վիեննայում արժանացել է Պաուլ Վաիսի մրցանակին

Նոյեմբերի 10-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Պաուլ Վաիսի մրցանակը շնորհվեց ազատազրկված լրագրող և մեդիամենեջեր Մզիա Ամաղլոբելիին։

Մրցանակը շնորհել է քաղաքացիական հասարակության «Courage2030» նախաձեռնությունը։ Արիության մրցանակը շնորհվում է անհատներին և կազմակերպություններին, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Մզիա Ամաղլոբելին լրագրության անվանակարգում արժանացել է արիության մրցանակին։

Վիեննայում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել են Netgazeti-ի գլխավոր խմբագիր Նեստան Ցեցխլաձեն և Batumelebi-ի գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն։ Պաուլ Վաիսի անվան մրցանակը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ ի պատիվ ավստրիացի իրավաբան և Հոլոքոստից փրկված Պաուլ Վաիսի։