Sphere Holding-ի հիմնադիր Գիգա Ծուլեիսկիրին ձերբակալվել է։ Այս տեղեկությունը, ի պատասխան Tabula-ի հարցի, հաստատել է Ներքին գործերի նախարարությունը` այլ մանրամասներ չբացահայտելով։
Ավելի վաղ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդել էր Ծուլեիսկիրիի ձերբակալության մասին՝ նշելով, որ գործն առնչվում է քաղաքացիներին պատկանող խոշոր չափերի գումարի հափշտակմանը։