2026 թվականից սկսած՝ որոշ վարչական խախտումների համար տուգանքների չափը կավելանա, այսօր քաղաքային խորհրդի նիստում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով` տուգանքները, որոնք վերաբերում են փոշիացվող նյութի մշակմանը առանց խոնավ մեթոդի, դրա անպատշաճ փոխադրմանը, բետոնախառնիչ մեքենայից բետոնի թափվելուն, նաև երկրորդային անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, դյուրավառ, պայթուցիկ կամ փոշիացվող նյութի ոչ ճիշտ տեղադրմանը և իրացմանը, կբարձրացվեն մոտավորապես 5 անգամ։
«Վերը նշված խնդիրների համար սահմանված տուգանքները գոյություն ունեն տարիներ շարունակ, սակայն այդ տուգանքների չափերն այլևս կանխարգելիչ բնույթ չեն կրում։ Հետևաբար, մենք որոշեցինք պատրաստել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ տարբեր խախտումների համար տուգանքները, որոնք ներկայումս կազմում են 500-ից մինչև 6000 լարի, կավելանան 2500-ից մինչև 30 հազար լարի», — ասել է Կախա Կալաձեն։
Նրա պարզաբանմամբ` վերոնշյալ խախտումների համար տուգանքների կիրառումը մի քանի անգամ հետաձգվել է։