Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության ժամանակ Ծկերես գյուղի մոտ, հենապատի կառուցման ժամանակ, շինարարական ընկերության հինգ աշխատակիցներ՝ Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ, մնացել են փլուզված հողային զանգվածի տակ։
«Հայտնաբերվել է չորս դիակ, իսկ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում մոբիլիզացված են արտակարգ իրավիճակների կառավարման խմբերը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները։
Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն։
Ճանապարհային դեպարտամենտը պահանջում է, որ կապալառու ընկերությունը խստորեն պահպանի անվտանգության չափանիշներն ու կանոնակարգերը աշխատանքների ընթացքում։
Ճանապարհային դեպարտամենտը ցավակցություն է հայտնում հանգուցյալների ընտանիքներին», — ասված է Ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։