Լուսանկարը՝ NAEC-ի
Ազգային կրթական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, և կավարտվի նոյեմբերի 28-ին։ Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) ներկայացրել է ժամանակացույցն ըստ առարկաների.
- Նոյեմբերի 24
Վրաց լեզու և գրականություն
Վրաց լեզու (ոչ վրացախոս դպրոցների աշակերտների համար)
Գերմաներեն
- Նոյեմբերի 25
Պատմություն
Քիմիա
- Նոյեմբերի 26
Անգլերեն
Ֆրանսերեն
- Նոյեմբերի 27
Մաթեմատիկա
Կենսաբանություն
- Նոյեմբերի 28
Աշխարհագրություն
Ֆիզիկա
Ռուսաց լեզու
Օլիմպիադային գրանցված աշակերտները կկարողանան քննությունը հանձնել հեռակա կարգով՝ ինտերնետին միացված ցանկացած համակարգչից։ Աշակերտը հնարավորություն կունենա քննությունը հանձնելու իրեն հարմար ժամի՝ 09:00-ից մինչև 18:00: