Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Վրաստանի կառավարությունում ընթանում է հերթական նիստը։
Ըստ հաղորդագրության` օրակարգում ընդգրկված է 5 հարց.
- «Պետական փոխհատուցման և պետական ակադեմիական կրթաթոշակի մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Վրաստանի օրենքների նախագծերը և դրանցից բխող օրենքների նախագծերը (զեկուցող՝ առողջապահության նախարար Մ. Սարջվելաձե)։
- «Խաղողի և գինու մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Վրաստանի օրենքի նախագիծը (զեկուցող՝ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դ. Սոնղուլաշվիլի)։
- «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգի հաստատման մասին» Վրաստանի կառավարության որոշման նախագիծը (զեկուցող՝ կրթության նախարար Գ. Միքանաձե)։
- «Հարկային համաձայնագրերի կնքման մասին» Վրաստանի կառավարության որոշման նախագիծը (զեկուցող՝ ֆինանսների նախարար Լ. Խուցիշվիլի)։
- «Կիրառվող միջոցառումների մասին» Վրաստանի կառավարության որոշման նախագիծը (զեկուցող՝ ենթակառուցվածքների նախարար Ռ. Սոխաձե)։