«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչ շոուն տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։

Վրաստանը մրցույթը հյուրընկալելու իրավունք ստացավ 11-ամյա Անդրիա Փուտկարաձեի հաղթանակից հետո 2024 թվականին Մադրիդում։

Վրաստանի կառավարությունը կազմակերպչական աշխատանքների համար հատկացրել է 8.1 միլիոն լարի։

Այս տարի Վրաստանը ներկայացնում է Անիտա Աբգարյանը «Shine Like a Star» երգով։