«Վրացական երազանք»-ը համերաշխություն է հայտնել Ավստրալիայի ժողովրդին

«Վրացական երազանք»-ի կառավարությունը դատապարտել է Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և համերաշխություն է հայտնել Ավստրալիայի ժողովրդին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին։

«Վրաստանը խստորեն դատապարտում է Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը հրեական համայնքի անդամներն էին, որոնք հավաքվել էին Խանուկան նշելու համար… Հակասեմիտիզմի դրսևորումները խաթարում են մեր ընդհանուր արժեքները, և մենք պետք է վճռականորեն դեմ լինենք դրանց, որտեղ էլ որ տեղի ունենան», — ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Անցյալ կիրակի զինված անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդի լողափում գտնվող մարդկանց վրա։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները եղել են 50 և 24 տարեկան հայր և որդի։

Կրակոցների հետևանքով զոհվել է 16 մարդ, նրանց թվում՝ հարձակվողներից մեկը, վիրավորվել է 40 մարդ։