Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ 1987 թվականին ծնված, նախկինում սպանության համար դատապարտված Գ.Բ.-ին և 1977 թվականին ծնված Մ.Շ.-ին՝ խմբակային դրամաշորթման մեղադրանքով։
Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հանցագործության հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները, անցյալում ծագած ֆինանսական վեճը լուծելու նպատակով, 1979 թվականին ծնված Մ.Շ.-ին տարել են Թբիլիսիում գտնվող մի բնակարան, որտեղ սպանության սպառնալիքով և բռնություն գործադրելով շորթել են 6000 լարի։ Մեղադրյալները նաև պահանջել են, որ Մ.Շ.-ն մարի իրենց անունով գրված ֆինանսական պարտքը, որը կազմել է 32 հազար լարի», — ասված է նախարարության հայտարարության մեջ։