Քութաիսիի քաղաքային դատարանը 4 հանքափորի դատապարտել է ազատազրկման։
Մերաբ Սարալիձեն և Գիորգի Նեփարիձեն դատապարտվել են 6 տարի 3 ամիս ժամկետով, իսկ Թենգիզ Գվելեսիանին և Արչիլ Ճումբուրիձեն՝ 4 տարի 3 ամիս ժամկետով։
Որոշումը հրապարակել է դատավոր Թամար Մազանաշվիլին։
Դատախազությունը հանքափորներին մեղադրում է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի երկրորդ մասով (առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը):
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 28-ին։ Ըստ մեղադրանքի՝ չորս հանքափորները, իբր, հարձակվել են Շուքրութի հանքի տնօրեն Թենգիզ Կոբերիձեի վրա և ֆիզիկական հաշվեհարդար տեսել նրա նկատմամբ։
Հանքափորների ձերբակալությանը նախորդել էին բազմօրյա բողոքի ցույցեր, հացադուլ և հանքափորների լայնամասշտաբ ակցիա Ճիաթուրա քաղաքում։
Ձերբակալված չորս հանքափորները բողոքի ակցիաների առաջամարտիկներն էին։ Նրանք կոչ էին անում մյուս հանքափորներին չստորագրել, իրենց կարծիքով, անարդար պայմանագիրը, որը «Georgian Manganese» ընկերությունն առաջարկում էր նրանց։
Քրեական կարգով ձերբակալված 4 հանքափորների դատավարությունը Քութաիսիի քաղաքային դատարանում տևել է 9 ամիս։