Գործարարներին առնչվող նախաձեռնությունը կարող է ավելի խստացվել

Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել ավելի խիստ օրենք ձեռնարկատիրական իրավաբանական անձանց քաղաքական գործունեության վերաբերյալ, քան առաջին լսման ժամանակ էր առաջարկվել։

Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն, որը «Վրացական երազանք» խմբակցության օրենսդրական փաթեթի գլխավոր զեկուցողն է, հանձնաժողովին ներկայացրել է առաջարկ, որ եթե ձեռնարկատիրական իրավաբանական անձը զբաղվի քաղաքականությամբ, ապա կենթարկվի վարչական տուգանքի միայն առաջին անգամ, իսկ երկրորդ և հետագա բոլոր դեպքերում՝ քրեական պատասխանատվության։

Գորդուլաձեի խոսքով՝ սա կապահովի, որ բիզնեսի միջոցները չներդրվեն քաղաքականության մեջ, և գործարարը զբաղվի բիզնեսով։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ օրենսգրքում կավելացվի նոր հոդված՝ «Ձեռնարկատիրական իրավաբանական անձի քաղաքական գործունեության մասին»։ Վերոնշյալ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական իրավաբանական անձի հրապարակայնորեն քաղաքական գործունեությամբ զբաղվելը, որը կապված չէ նրա հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ, կհանգեցնի 20 հազար լարի տուգանքի։ Վերոնշյալ արարքը կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 40 հազար լարի։