Վրաստանում վառելիքը թանկացել է

Համաշխարհային շուկայում նավթի գների ռեկորդային աճին զուգընթաց, Վրաստանում վառելիքը թանկացել է։ Երկրում գործող լցակայաններում գների փոփոխությունն սկսվել է մարտի 7-ից, իսկ մի շարք ցանցեր գինը վերանայել են այսօր։

Վերջին փոփոխության համաձայն՝ որոշ կայաններում գները բարձրացել են 2-12 թեթրիով, իսկ որոշ ցանցերում դիզելի գնի աճը կազմում է 18 թեթրի։ Սրա հետ մեկտեղ, Վրաստանում գործող լցակայաններում գներն առավելապես աճել են դիզելային տիպի վառելիքի համար։

Ստորև ներկայազված են վառելիքի գներն այսօր մի շարք բենզալցակայաններում (գները համեմատված են 2026 թվականի մարտի 7-ի տվյալների հետ)

Gulf

  • G-Force սուպեր — 3.53 լարի
  • G-Force պրեմիում — 3.13 լարի (3.07 լարի էր)
  • G-Force Euro ռեգուլար — 2.99 լարի (2.97 լարի էր)
  • Euro ռեգուլյար — 2.97 լարի (2.92 լարի էր)
  • G-Force Euro դիզել — 3.25 (3.13 լարի էր)
  • Euro դիզել — 3.15 լարի (3.03 լարի էր)

Wissol

  • Էկո սուպեր — 3.69 լարի (3.54 լարի էր)
  • Էկո պրեմիում — 3.27 լարի (3.12 լարի էր)
  • Էկո դիզել — 3.41 լարի (3.23 լարի էր)
  • Euro դիզել — 3.36 լարի (3.18 լարի էր)
  • Euro ռեգուլյար — 3.12 լարի (2.97 լարի էր)

Socar

  • Նանո սուպեր — 3.55 լարի
  • Նանո պրեմիում — 3.11 լարի
  • Նանո Euro ռեգուլար — 2.95 լարի
  • Euro 5 դիզել — 2.99 լարի
  • Նանո Euro 5 դիզել — 3.08 լարի

Rompetrol

  • Efix սուպեր — 3.59 լարի
  • Efix Euro պրեմիում — 3.15 լարի
  • Euro ռեգուլյար — 3.04 լարի
  • Efix Euro դիզել — 3.15 լարի
  • Euro դիզել — 3.10 լարի

Portal

  • Սուպեր — 3.14 (2.99 լարի էր)
  • Պրեմիում — 2.99 լարի (2.94 լարի էր)
  • Euro ռեգուլյար — 2.89 լարի (2.74 լարի էր)
  • Euro դիզել — 3.14 լարի (2.99 լարի էր)
  • Էֆեկտիվ դիզել — 2.99 լարի (2.84 լարի էր)

Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային մատակարարման մոտ մեկ հինգերորդը, որպես կանոն, իրականացվում է Հորմուզի նեղուցով, սակայն, ԱՄՆ-Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից հետո նեղուցում տեղաշարժը գրեթե դադարեցված է։ Սա իր հերթին ազդում է նավթի գլոբալ գների վրա։ Այսօրվա դրությամբ Brent մակնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց տատանվում է 90-92 դոլարի, իսկ ամերիկյան հում նավթի արժեքը՝ 86-87 դոլարի սահմաններում։