Եվրոպական խորհրդարանն այսօր կքննարկի Վրաստանին առնչվող հարց, հայտնել է Եվրոպական խորհրդարանը։
Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգի համաձայն՝ քննարկման թեման «Էլենե Խոշտարիայի և «Վրացական երազանք»-ի ռեժիմի ներքո գտնվող քաղբանտարկյալների գործն» է։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այս հարցի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը կանցկացնեն հինգշաբթի՝ մարտի 12-ին։