Վրաստանը սկսել է առևտուր անել Տոգոյի հետ

Վրաստանը սկսել է առևտուր անել Արևմտյան Աֆրիկայում գտնվող Տոգոյի հետ։ Տոգոն նույնիսկ դարձել է Վրաստանի համար նավթի գնման առումով տասը խոշորագույն արտահանող երկրներից մեկը, իսկ տեղական ներմուծման առումով՝ երեք խոշորագույններից մեկը։

Վրաստանից արտահանման ցուցանիշով Տոգոն առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան և այլն։ Տեղական արտահանման առումով Տոգոն նույնիսկ առաջ է անցնում հարևան Հայաստանից։

Արևմտյան Աֆրիկայում գտնվող Տոգոյի Հանրապետությունը անկախ է 1960 թվականից։ Երկրի տարածքը կազմում է 56,785 քառ. կմ։ Հարևան երկրներն են՝ Բենինը, Գանան և Բուրկինա Ֆասոն։