Ոստիկանությունն արգելել է հանքագործներին բողոքի ցույց անել

Այսօր՝ մարտի 26-ին, Թբիլիսիում ոստիկանությունը թույլ չի տվել հանքագործներին բողոքի ցույց անցկացնել դատախազության շենքի առջև։

Հանքագործ Տարիել Միքացաձեն ասել է, որ իրենք հանրահավաքը պլանավորել էին բոլոր օրենքներին համապատասխան, սակայն, չնայած դրան, հանքագործներին հանրահավաք անցկացնելու թույլտվություն չի տրվել։

Կազմակերպիչների պնդմամբ` իրենք պահպանել են բոլոր օրենքները, պաշտոնապես դիմել են համապատասխան կառույցին:

Հանքագործները մտադիր էին բողոքել դատախազության որոշման դեմ, որի հետևանքով իրենց ընկերներին, նախ, մեղադրանք առաջադրվեց, ապա նրանք դատապարտվեցին ազատազրկման չկատարած հանցագործության համար։