Ձերբակալություն իր որդու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Բաթումիում միջին տարիքի մի կին ձերբակալվել է իր որդու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Ըստ առկա տեղեկությունների՝ կինը վնասվածք է հասցրել իր չափահաս որդուն: Տղամարդու առողջական վիճակը կայուն է։

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան բռնություն։

Ձերբակալված կինը տեղափոխվել է ոստիկանության նախնական կալանքի կենտրոն։