Տոսախի հատման վերահսկողությունը խստացվում է

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` տոսախի (վրացերեն «բզա») հատման վերահսկողությունը խստացվում է։

Ըստ նախարարության՝ տոսախի ճյուղերը կտրելը, արմատախիլ անելը կամ վնասելը պատժելի արարք է։ Պատժամիջոցի չափն ավելացվել է 500-ից մինչև 2000 լարի տուգանք։ Եթե շրջակա միջավայրին պատճառված վնասը գերազանցում է 1000 լարին, գործը դասակարգվում է որպես քրեական։

Ըստ նախարարության՝ Տոսախի փառատոնի կապակցությամբ Ազգային անտառտնտեսության գործակալությունը հիշեցնում է բնակչությանը, որ տոսախ կարելի է ստանալ միայն տնկարաններից՝ տեղական ինքնակառավարման մարմնից տրված համապատասխան վկայականով։

Ի դեպ, վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը նշում է «բզոբա»-ն, որի ժամանակ տոսախի ճյուղերն օրհնում և տուն են տանում: