Աբխազիան ապրիլի 1-ից կօգտվի Էնգուրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից։
Մարտի 31-ի ժամը 00:00-ից դադարեցվել է Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի ձմեռային մատակարարումը։
Հաղորդագրության համաձայն՝ Էնգուրիի ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը պահպանելու համար Աբխազիան 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գիշերը և հանգստյան օրերին Ռուսաստանից էլեկտրաէներգիա է գնել։ Հունվարից մինչև մարտի վերջը Ռուսաստանն Աբխազիային էլեկտրաէներգիա է մատակարարել անվճար։