Վրաստանից չկառավարվող Աբխազիայում ընտանիքի անդամների գործադրած բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով երեխա է մահացել, որի մասին տեղեկությունը տարածել է մանկական օմբուդսմեն Մակտինա Ջինջոլիան։
Նրա խոսքով՝ Գուլրիպշիի շրջանի «դատախազությունը», այսպես կոչված, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, հետաքննություն է անցկացնում՝ միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
«Այս ողբերգական դեպքը հստակ ապացույց է այն բանի, որ, ցավոք, Աբխազիան բացառություն չէ ընտանեկան բռնության խնդրի առումով։ Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը մնում է լուրջ և ցավոտ խնդիր մեր հասարակության շրջանում։ Մենք համոզված ենք, որ երեխաներին արդյունավետորեն պաշտպանելու համար անհրաժեշտ է օրենսդրական միջոցներ ձեռնարկել ընտանեկան բռնությունը քրեականացնելու համար», — ասել է մանկական օմբուդսմենը։
Տեղեկության համաձայն` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն երեխայի մահվան պատճառը պարզելու համար: