«Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1983 թվականին ծնված Թ.Կ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի ապրիլի 12-ին Մցխեթայի մունիցիպալիտետում, բնակելի տանը, փոխադարձ վիճաբանության հողի վրա ֆիզիկական վնասվածքներ է հասցրել 1973 թվականին ծնված Դ.Բ.-ին և փախուստի դիմել դեպքի վայրից: Ստացված վնասվածքների հետևանքով Դ.Բ.-ն տեղում մահացել է:
Իրավապահները իրականացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելուց հետո կարճ ժամանակում ձերբակալել են մեղադրյալին:
Քննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով»,- հաղորդել է ՆԳՆ-ն: