Ապրիլի 14-ին ակցիա կանցկացվի

Վաղը՝ ապրիլի 14-ին, Վրաց լեզվի օրվա կապակցությամբ, ուսանողական շարժումները ակցիա կանցկացնեն։

Հայտարարության համաձայն՝ ժամը 18:00-ին նրանք կհավաքվեն Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) I մասնաշենքի բակում։

«1978 թվականի ապրիլի 14-ին Թբիլիսիի փողոցներ դուրս եկած հազարավոր ուսանողների համար պարզ էր, որ խորհրդային կայսրությունը, զրկելով վրացերենին պաշտոնական կարգավիճակից, կվտարեր նաև գիտության և կրթության ոլորտներից։ Դա կկործաներ ազատության և պետականության վերականգնման վերջին հույսը։ Այն ժամանակվա երիտասարդությունը համարձակվեց, պայքարեց և լեզուն պահպանեց Վրաստանի ապագայի համար։ Այդ փառահեղ հաղթանակը նշանավորելու համար ապրիլի 14-ին մենք նշում ենք Մայրենի լեզվի՝ վրացերենի պաշտպանության օրը։ Լեզուն միշտ քաղաքական է, քանի որ ուղղակիորեն կապված է մտածողության և իրականության ստեղծման հետ։

1978-ին նախնիները պահպանեցին լեզուն մեզ համար, սակայն պայքարը դեռ չի ավարտվել։

Այսօր մենք պատասխանատվություն ունենք պաշտպանելու կրթությունը և զարգանալու։ Այսօր մեր ազգային արժանապատվությունը նոր մարտահրավերի առաջ է կանգնած։ «Վրացական երազանք»-ը փորձում է անել այն, ինչը նույնիսկ խորհրդային ռեժիմը չհամարձակվեց։ Համալսարանական շենքերի աճուրդի հանումը, ուսումնական ծրագրերի չեղարկումը և վաստակաշատ պրոֆեսորների հեռացումը մեկ մեծ պլանի մաս են՝ համալսարանի՝ որպես գաղափարի, որպես Վրաստանի ապագայի հիմքի ոչնչացումը։

Ապրիլի 14-ին, ժամը 18:00-ին հավաքվենք Թբիլիսիի պետական համալսարանի բակում։

Պաշտպանենք այն, ինչը չի վաճառվում։ Պաշտպանենք այն, ինչը չպետք է քանդվի։ Պաշտպանենք մեր համալսարանները։

Պաշտպանենք մեր ապագան այնպես, ինչպես պաշտպանեցինք 1978 թվականին»,- կարդում ենք հայտարարության մեջ։