Մարտվիլիի շրջանի Բանձա գյուղում 3 մարդու կծած շան կատաղախտը հաստատվել է, հայտարարվել է կարանտին։
Տեղեկությունը սոցիալական ցանցում տարածել է ակտիվիստ Օնիսե Ջանաշիան.
«Մարտվիլիի մունիցիպալիտետի Բանձա գյուղում կատաղության դեպք է գրանցվել։ Ապրիլի 8-ին Քութաիսիի կացարան տեղափոխված շան մոտ ապրիլի 14-ին լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կատաղություն։
Տարածքում հայտարարված է կարանտին, ընթանում են ախտահանման և կենդանիների պատվաստման աշխատանքներ։
Եթե նշված տարածքում ձեզ շուն է կծել, անհապաղ դիմեք բժշկական հաստատություն և համապատասխան ծառայություն»,- գրել է Ջանաշիան։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել Սննդի ազգային գործակալությունը։
«Մարտվիլիի մունիցիպալիտետում կատաղություն է հայտնաբերվել։ Սույն թվականի ապրիլի 14-ին Քութաիսիի կացարան տեղափոխված անտուն շան մոտ, որը կասկածելի կարգավիճակով մեկուսացված էր և գտնվում էր հսկողության տակ, լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կատաղություն (փորձաքննության արձանագրություն #2465):
Սննդի ազգային գործակալությունը դեպքի մասին տեղեկացրել է բոլոր համապատասխան գերատեսչություններին։ Սկսվել են կատաղության վերացման միջոցառումներ. հիվանդության օջախում հայտարարվել է կարանտին, իրականացվել է ախտահանում, այդ թվում՝ կենդանիների կացարանում։ Ընթանում է կենդանիների պատվաստում, սահմանվել է հսկողություն նրանց առողջական վիճակի նկատմամբ։
Սննդի ազգային գործակալությունը հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր Մարտվիլիի մունիցիպալիտետի Բանձա գյուղում՝ «Օրի նաբիջի» հարակից տարածքում, շփում են ունեցել անտուն շան հետ, պատվաստման համար անհապաղ դիմել բժշկական հաստատություն և կապ հաստատել համապատասխան ծառայության հետ»,- գրել է գործակալությունը։