Թումանյանի հերոսներն ու քոչարի պարող հայերը` Մառնեուլիում ադրբեջանական ու վրացական տաղավարների կողքին

Վրաստանի Մառնեուլի քաղաքում (մոտ 80 տոկոսով ադրբեջանաբնակ) Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի այցի առիթով կազմակերպված մշակութային միջոցառման շրջանակում` վրացական ու ադրբեջանական տաղավարների կողքին այսօր ներկայացված են Թումանյանն ու նրա  հերոսները, քոչարի պարող տղամարդիկ և ուրիշ կերպարներ,  հայ մշակույթն ու արվեստը խորհրդանշող այլ սիմվոլներ:  

Հայկական տաղավարի հեղինակը վիրահայ տիկնիկագործ, Վրաստանի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր-ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է: Թումանյանի հայտնի «Շունն ու կատուն» այս տարի 130 տարեկան է. տիկնիկագործը խոստանում է հնարավորության դեպքում հոբելյանին նվիրված բեմադրություն անել:

Լուսանկարը` Արմեն Հովհաննիսյանի