Հայտնի է դպրոցական համազգեստների դիզայնը

Վրաստանի կրթության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն դպրոցական համազգեստների ձեռքբերման նպատակով շուկայի հետազոտություն է հայտարարել։

Պարզեցված գնման առարկան 2026–2027 ուսումնական տարվա համար տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստի ձեռքբերումն է։ Մատակարարումը պետք է իրականացվի երկու փուլով.

• I փուլ. ապրանքի առնվազն 30%-ի մատակարարում 2026 թվականի հուլիսի 31-ից ոչ ուշ։

• II փուլ. մնացած քանակի մատակարարում մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ։

Գնման գործընթացին կից ներկայացված է նաև համազգեստների դիզայնը։

Պլանավորված գնումների քանակը.

• Պիջակ (աղջիկ) – 292 հազար հատ

• Պիջակ (տղա) – 308 հազար հատ

• Տաբատ (աղջիկ) – 438 հազար հատ

• Տաբատ (տղա) – 616 հազար հատ

• Կիսաշրջազգեստ (մինչև ծնկները) – 146 հազար հատ

• Երկար կիսաշրջազգեստ – 1000 հատ

Նշենք. 2026-2027 ուսումնական տարվանից դպրոցական համազգեստը դառնում է պարտադիր I-VI դասարանների աշակերտների համար։