Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Սիղնաղիի շրջանային վարչության աշխատակիցները, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, ձերբակալել են նախկինում բազմիցս դատապարտված, 1977 թվականին ծնված Զ.Չ.-ին:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սիղնաղիում սուր առարկայի գործադրմամբ վնասվածքներ է հասցնել անօթևան շանը և դիմել փախուստի դեպքի վայրից:
Անօթևան կենդանուն տեղափոխել են կացարան, որտեղ նա համապատասխան բուժում է ստանում:
Իրավապահները իրականացված քննչական գործողությունների արդյունքում Զ.Չ.-ին որպես մեղադրյալ ձերբակալել են», — ասված է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: