Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունը (OIPA) մտահոգություն է հայտնել Վրաստանում անօթևան կենդանիների կառավարման հարցով։
Կազմակերպությունը պաշտոնական նամակ է գրել Վրաստանի իշխանություններին և դիվանագիտական առաքելություններին՝ պահանջելով ավելի մեծ թափանցիկություն և պարզաբանումներ թափառող կենդանիների կառավարման ներկայիս պրակտիկայի վերաբերյալ։
Ըստ կազմակերպության՝ զեկույցների և փաստաթղթավորված ապացույցների հիման վրա բացահայտվել են մի քանի հիմնական խնդիրներ.
- Ստերջացման համար տարված կենդանիներին կրկին իրենց բնական միջավայր չվերադարձնելը,
- Արդեն ստերջացված շների բազմակի որսը,
- Կենդանիների տեղափոխումը նրանց ոչ հարմար վայրեր,
- Բազմաթիվ կենդանիների գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացակայությունը։
OIPA-ն դիմել է իրավասու մարմիններին հետևյալ պահանջներով.
- Ապահովել ստերջացման համար տարված կենդանիների վերադարձն իրենց նախկին վայրեր,
- Խուսափել արդեն ստերջացված կենդանիների չափազանցված և անհիմն որսից,
- Կենդանիների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը դարձնել հրապարակային և թափանցիկ։