Այսօր նշվում է Անդրեաս Նախակոչի հիշատակի և Հույսի օրը

Մայիսի 12-ին նշվում է Սուրբ Անդրեաս առաքյալի հիշատակի և Ամենասուրբ Աստվածածնի Վրաստանին վիճակվածության օրը՝ Հույսի օրը։

Սուրբ Սինոդը 2018 թվականին որոշում է ընդունել մայիսի 12-ը սահմանել որպես Աստվածածնին Վրաստանի վիճակվածության օր, նաև ազգային տոն։ Խորհրդարանն այդ որոշումը հաստատել է 2019 թվականին, և հենց այդ ժամանակից էլ սահմանվել է այս տոնը։ Մինչ այդ նշվում էր միայն Անդրեաս առաքյալի հիշատակի օրը, որը հայտարարված է ոչ աշխատանքային օր։

Վրաստանի պատրիարքարանի հաղորդմամբ՝ երկու հազարամյակի ընթացքում Աստվածածնին Վրաստանի վիճակվածության հավատը մեծապես սահմանել է Վրաստանի ինքնատիպությունը, մշակույթն ու պատմությունը։ Վրաստանի բնակչության համար Աստվածածնի բարեխոսությունը համարվում է կարևորագույն իրադարձություն և, համապատասխանաբար, ազգային տոն։

Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալը Սուրբ Պետրոս առաքյալի եղբայրն էր։ Տերն առաքյալների մեջ առաջինը հենց Անդրեասին կանչեց, այդ պատճառով էլ նա կոչվեց Նախակոչ։ Վրաստան գալուց առաջ նրան կանչել է Աստվածածինը և հայտնել, որ Սուրբ Անդրեասը պետք է քարոզի Աստվածածնի վիճակված երկրում։ Սուրբ առաքյալը Վրաստանի տարածքում առաջինն անգամ մուտք է գործել Դիդաճարա։ Նա իր հետ ուներ Ամենասուրբ Աստվածածնի տված Աստվածածնի անձեռակերտ պատկերը (սրբապատկերը)։ Սուրբ Անդրեաս առաքյալը նահատակվել է Հունաստանի Պատրա քաղաքում՝ խաչին գամված։