Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պարգևատրել է։ Համապատասխան տեսանյութը Սալոմե Զուրաբիշվիլին տարածել է սոցիալական ցանցում։
Ավելի կոնկրետ՝ Քիշնևում կայացած առանձնազրույցի ընթացքում Սանդուն Զուրաբիշվիլիին է հանձնել երկրի բարձրագույն պետական պարգևը՝ «Հանրապետության շքանշանը»:
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Մայա Սանդուին՝ վրաց ժողովրդին աջակցելու համար։