«Սարփի»-ի մաքսակետից 8200 կգ լոլիկ է վերադարձվել արտահանող երկիր. տեղեկությունը տարածել է Եկամուտների ծառայությունը։
«Սարփի» մաքսային անցակետում մաքսային սպաները կանգնեցրել են օտարերկրյա պետությունից ներկրված և 8200 կիլոգրամ լոլիկով բեռնված ավտոտրանսպորտային միջոցը։
«Սահմանային-կարանտինային վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում ապրանքի զննման ընթացքում պատասխանատու ֆիտոսանիտարը լոլիկի վրա հայտնաբերել է կարանտինային վնասակար օրգանիզմին բնորոշ հետքեր։
Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի №463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը ենթակա է եղել վերադարձման արտահանող երկիր»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։