Զբոսավարների հավաստագրումը դարձավ պարտադիր

Այսօրվանից՝ 2026 թվականի հունիսի 1-ից, Վրաստանում մի քանի նոր կանոնակարգ է ուժի մեջ մտել։

Փոփոխությունները վերաբերում են հանրային տարածքում կարծիքի արտահայտմանը, համընդհանուր առողջապահության պայմաններին, վարորդական իրավունքի վկայականի քննության կանոններին և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։

Ըստ փոփոխության` զբոսավարների հավաստագրումը դարձել է պարտադիր։

Այս կանոնը խախտելու դեպքում նախատեսված են նաև որոշակի տուգանքներ։

Մասնավորապես, այս պարտավորությունը վերաբերում է այն անձանց, որոնք իրականացնում են լեռնային ուղեկցորդի, դահուկային ուղեկցորդի և ալպինիստական ուղեկցորդի գործունեություն։