Հունիսի 27-ից N321 երթուղում 18 մետրանոց ավտոբուսներ կգործեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հունիսի 27-ից N321 երթուղում կսկսեն գործել 18 մետրանոց ավտոբուսներ։ Այս գիծը միմյանց է կապում Դիդի Դիղոմիի բնակելի զանգվածը և մետրոյի «Սարաջիշվիլի»  կայարանը։

«Դիդի Դիղոմիում՝ N321 երթուղում գործող 12 մետրանոց ավտոբուսները կփոխարինվեն 6 միավոր 18 մետրանոց ավտոբուսներով, ինչը մեզ հնարավորություն կտա զգալիորեն ավելի շատ ուղևոր փոխադրելու»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի տեղեկացմամբ՝ ևս 2 միավոր ավտոբուս կավելանա N293 երթուղում, որը սպասարկում է Դիդի Դիղոմիի I և II միկրոշրջանների մի մասի բնակչությանը՝ նույնպես մինչև «Սարաջիշվիլի» կայարան։

Կալաձեի հայտարարության համաձայն՝ Մինդելիի անվան կամրջի վրա առկա ավտոբուսների առանձնացված գիծը կերկարացվի, և «բասլեյն» (ավտոբուսների երթևեկելի գիծ) կկազմակերպվի նաև Թենգիզ Շեշելիձեի փողոցի հատվածում։