Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել:

Տեղեկության համաձայն՝ ներմուծման ծավալը կրկնակի կրճատվել է, չնայած վճարված գումարը գերազանցում է նախորդ տարվա արժեքը։

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի 5 ամիսներին Վրաստանից արտահանվել է 20 հազար 047 տոննա կարտոֆիլ՝ 4,698 մլն դոլար արժողությամբ: 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է՝ 15 հազար 091 տոննա՝ 5,163 մլն դոլար արժողությամբ։ Տվյալների համաձայն՝ այս տարի ապրանքի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2022 թվականի 5 ամսում Վրաստանը գնել է 3 109 տոննա կարտոֆիլ՝ 1,881 մլն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնել է 6 524 տոննա՝ 1,425 մլն դոլար արժողությամբ։

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանը կարտոֆիլ է գնել հետևյալ երկներից.

  • Գերմանիա՝ 1 159 տոննա՝ 1,047 մլն դոլար արժողությամբ,
  • Թուրքիա՝ 1005 տոննա՝ 217,5 հազար արժողությամբ,
  • Ադրբեջան՝ 439,7 տոննա՝ 246,6 հազար արժողությամբ,
  • Նիդեռլանդներ՝ 371,5 տոննա՝ 308,1 հազար դոլար արժողությամբ,
  • Ֆրանսիա՝ 62,5 տոննա՝ 42,3 հազար դոլար արժողությամբ,
  • Եգիպտոս՝ 24 տոննա՝ 6,6 հազար դոլար արժողությամբ,
  • Պակիստան՝ 23,5 տոննա՝ 5,4 հազար դոլար արժողությամբ,
  • Իրան՝ 22,5 տոննա՝ 6,7 հազար դոլար արժողությամբ,
  • Հայաստան՝ 0,6 տոննա՝ 450 դոլար արժողությամբ:

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանը կարտոֆիլ է արտահանել հետևյալ երկրներ.

  • Ադրբեջան՝ 1 140 տոննա՝ 1,389 մլն դոլար արժողությամբ,
  • Ռուսաստան՝ 7 090 տոննա՝ 2,902 մլն դոլար արժողությամբ,
  • Հայաստան՝ 1 154 տոննա՝ 357,5 հազար դոլար արժողությամբ,
  • Մոլդովա՝ 185,4 տոննա՝ 18,5 հազար դոլար արժողությամբ,
  • Ուկրաինա՝ 170,9 տոննա՝ 17,3 հազար դոլար արժողությամբ,
  • Էստոնիա՝ 44,18 տոննա՝ 13,2 հազար դոլար արժողությամբ: