Վրաստանում կենդանիներ արտահանող որոշ ընկերություններ նշել են, որ ոլորտի հիմնական մարտահրավերը հիմնականում արտահանման շուկաներում կանոնակարգերի հաճախակի փոփոխություններն են։
Ադրբեջանական կողմը, որը Վրաստանի համար կենդանիների արտահանման հիմնական շուկաներից մեկն է, մի քանի օր առաջ փոխել է իր կանոնակարգը։
Մասնավորապես, նոր սահմանափակումների համաձայն՝ խստացվել են ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման կանոնակարգը, և կրճատվել է մեկ տրանսպորտային միջոցով միաժամանակ տեղափոխվող քանակը։ Նախկինում մեկ մեքենայով կարելի էր տեղափոխել 450 ոչխար, բայց հիմա Ադրբեջանը սահմանել է, որ մեկ մեքենայում պետք է լինի 150 ոչխար։ Նախկինում մեկ մեքենայում խոշոր եղջերավոր անասունների թիվը 100 էր, հիմա այդ թիվը կրճատել են մինչև 60։
Արտահանողների խոսքով` այս սահմանափակումը կնվազեցնի Վրաստանից կենդանիների արտահանումը։