Թբիլիսիում ընտանի կենդանիների խնամքի և պահման կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքներն ուժի մեջ են մտել այսօրվանից։
Թարմացված տուգանքներն են` խնամքի և պահման կանոնների խախտումը՝ 500 լարի, իսկ հանրային տրանսպորտով ընտանի կենդանու հետ առանց ամրակապի կամ դնչկալի երթևեկելը, կատվի և փոքր չափի շան դեպքում՝ առանց ամրակապի, դնչկալի, գրկելու կամ հատուկ տեղափոխման միջոցի (կոնտեյներ, պայուսակ)՝ 150 լարի։