Բոճորիշվիլին կմասնակցի Թուրքիայում կայանալիք «Դաշնակիցները Անկարայում» միջոցառմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հուլիսի 7-8-ը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «Դաշնակիցները Անկարայում» միջոցառմանը։ Այս տեղեկությունը տարածել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«2026 թվականի հուլիսի 7-8-ը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Թուրքիայի Հանրապետություն, որտեղ կմասնակցի «Դաշնակիցները Անկարայում» միջոցառմանը, որը կազմակերպվել է Թուրքիայի Հանրապետության հաղորդակցության տնօրինության, Քաղաքականության, էկոնոմիկայի և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) ու Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախաձեռնությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։