Թամար Բերուչաշվիլին նշանակվել է Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թամար Բերուչաշվիլին նշանակվել է Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր։ Տեղեկությունը տարածել է Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Թամար Բերուչաշվիլին դիվանագիտական ծառայության բազմամյա փորձ ունի։ Նա աշխատել է որպես արտաքին գործերի նախարար, նախարարի տեղակալ, Եվրատլանտյան կառույցներում պետական նախարար։ Եղել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի դեսպանը, իսկ մինչ վերջին նշանակումը` Ռումինիայում Վրաստանի դեսպանն էր։

Ակադեմիան ստեղծվել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնությամբ։ Մայիսի 8-ին կայացած կառավարության նիստում նա հայտարարել էր, որ «այսօր պետական և մասնավոր համալսարանների համապատասխան ֆակուլտետներն էականորեն չեն կարողանում ապահովել ապագա դիվանագետների անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը»։

Ըստ Կոբախիձեի՝ հավատարմագրումից հետո ակադեմիան կսկսի գործել հաջորդ տարվանից և, Պաշտպանության ու Ներքին գործերի ակադեմիաների նման, կլինի գերատեսչական ենթակայության կրթական հաստատություն։