Ռումինիայում Վրաստանի դեսպանի առաքելությունը դադարեցվեց

Թամար Բերուչաշվիլիի Ռումինիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունը դադարեցվել է։

Կառավարությունն արդեն հրամանագիր է հրապարակել և դիմել նախագահին՝ դեսպանին այդ պաշտոնից ազատելու առաջարկով։

Կառավարության որոշման մեջ Թամար Բերուչաշվիլիի Ռումինիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատման պատճառ է նշվում այլ ծառայության տեղափոխվելը։

Թամար Բերուչաշվիլին տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի և փոխնախարարի պաշտոնները, նաև եղել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական ​​նախարարը։

Թամար Բերուչաշվիլին նաև զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, նաև Սև ծովի հարցերով արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները։